Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սկսում է «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» նոր նախագիծը, որի համերգները տեղի կունենան ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր ամսվա առաջին հինգշաբթի օրը:

Այս նախագծի առաջին համերգը կկայանա նոյեմբերի 7-ին

ժամը 19.00-ին:

«Աշնան երգ» համերգային ծրագրի ընթացքում Արմինե Գրիգորյանի (դաշնամուր) և Աննա Մայիլյանի (վոկալ) կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների վոկալ և դաշնամուրային ստեղծագործություններ:

Համերգի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը:

Կլինեն նաև անակնկալներ:

Տոմսի արժեքը՝ 2000 դրամ

Ուսանողների համար՝ 1000 դրամ

Տոմսեր կարելի ձեռք բերել տուն-թանգարանում.

Զարոբյան 3, հեռ. ( 010) 58 01 78

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից