Սեպտեմբերի 26-ին, Եվրոպական ժառանգության օրը, Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Տիեզերքի տեսանելի հուշումները» խորագիրը կրող, Մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայ-Ռուսական համալսարանի դոցենտ, Հայ նկարիչների միջազգային հիմնադրամի և Էստոնիայի նկարիչների միջազգային միության անդամ՝ Անուշ Բաբայանի ինքնատիպ աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը:
Օրը հագեցած էր գեղեցիկ երաժշտական կատարումներով, դեռևս չընթերցված բանաստեղծություններով և անկրկնելի տիեզերական գունային լուծումներով:
Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի 44-օրյա պատերազմից տուժած հայորդիների առողջության վերականգնմանը:
Հատուկ հյուրն էր՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի՝ Արմինե Գրիգորյան /Վոկալիզ/բանաստեղծություններ/:
Մասնակիցներ՝
«Ջազը՝ հայկական շեշտադրմամբ» նախագծի հեղինակ, բազմաթիվ փառատոնների և մրցույթների, այդ թվում `«Ջազի օրերը Արցախում» միջազգային փառատոնի կազմակերպիչ, ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր ՝ Արտեմ Լալայան:
Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ:
Ցուցահանդես-վաճառքը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 15-ը /երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 11:00-16:30/: