Մայիսի 30-ին, ժամը՝ 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան ունկնդրելու դասական երաժշտություն: Դաշնամուրային երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենա շոտլանդացի դաշնակահար Պիտեր Սեյվրայթը:
Ծրագրում ընդգրկված են Յ. Բախի, Ն. Մեդտների, Մ. Մոշկովսկու, Մ. Բալակիրևի և Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից:
Սեյվրայթը համերգներով և կոնցերտային ելույթներով հանդես է եկել հայտնի նվագախմբերի հետ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Դանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Լատվիայում, Էստոնիայում, Աֆղանստանում, Ղազախստանում, Կամբոջայում, Վիետնամում, Մալայզիայում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Տրինիդադ և Տոբագոյում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում: Համերգները անցել են բոլոր այն երկրների հայտնի համերգասրահներում, որոնք նա այցելել է, ներառյալ Երաժշտության միջազգային տունը Մոսկվայում (Ռուսաստան), Վագներ սրահը Ռիգայում (Լատվիա), Ազգային համերգասրահը Հանոյում (Վիետնամ), Մելբա Հոլլը Մելբուրնում (Ավստրալիա), Օրհուսի փառատոնը Դանիայում, Արգելված քաղաքի համերգասրահը Պեկինում (Չինաստան), Բոսենդորֆեր սրահը Վիեննայում (Ավստրիա) և շատ այլ հայտնի համերգասրահներ:
Տոմսերը վաճառվում են
Տեղերը սահմանափակ են
Տեղերի ամրագրման և մանրամասների համար կարող եք զանգահարել /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/45450