Սիրելի այցելուներ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցասրահներից մեկում կգործի «Հավերժ երախտապարտ Արամից» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը: Դրանք Ել. Գնեսինայի թանգարան-բնակարանում (Մոսկվա) պահվող եզակի նյութեր են, որոնք պատմում են Արամ Խաչատրյանի և Գնեսինների ընտանիքի մասին:
Նյութերը ներկայացված կլինեն սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի կյանքում Գնեսինների ընտանիքը ճակատագրական դեր է ունեցել։