Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Նոր նվիրատվություն Յուրի Պետրոսյանից՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին

Տուն-թանգարանի հավաքածուն հարստացավ եզակի և արժեքավոր ցուցանմուշով. Արամ Խաչատրյանի հուշարձանի էսքիզներից ևս մեկը Տուն֊թանգարանին նվիրեց Արամ Խաչատրյանի հուշարձանի հեղինակը` ՀՀ վաստակավոր գործիչ, քանդակագործ Յուրի Պետրոսյան։

Նշենք, որ թանգարանում է պահվում նաև հուշարձանի էսքիզներից մեկ այլ տարբերակը, որ ցուցադրվում է Հայաստանի մասին պատմող ցուցասրահում։

Արամ Խաչատրյանին նվիրված քանդակների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից