Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկել է ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին:
ՀՀ մարզերի, Երևանի և Արցախից տեղահանված շուրջ 39 արհեստագործ վարպետներ ներկայացրեցին ձեռագործ աշխատանքներ, որոնք կրում են Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության ազդեցությունը:
Դրանք դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ են, գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ, հուշամեդալներ, մանրադրամներ, զարդեղեն և բազմաոճ հուշանվերային բնույթի իրեր:
Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 27-ը։
Երեք անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան դրամական պարգևներ:
Նախագիծն իրականացվում է Տերյան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գործընկերությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: