«Դասական երաժշտությունը մուլտֆիլմերում»
Ծանոթություն մուլտֆիլմերում հնչող դասական ստեղծագործություններին, ուղեկցվում է խաղով:
«Ինչպես են ծնվում երաժշտական գործիքները» – Ծանոթություն լարային երաժշտական գործիքների ստեղծման ընթացքին և առանձնահատկություններին: Յուրաքանչյուր հանդիպում նվիրվում է մեկ երաժշտական գործիքի:
«Հնչյուններ և գույներ»
Երեխաները նկարում են Ա. Խաչատրյանի երաժշտության ուղեկցությամբ, անցկացվում է «Թանգարանային գիշեր» ակցիայի ընթացքում:
«Դպրոցին հյուր»
Թանգարանի աշխատակիցների այցելություն դպրոցներ. գիտաօժանդակ նյութերով, տեսաֆիլմով, ձայներիզներով երեխաներին են փոխանցվում ընդհանուր ճանաչողական գիտելիքներ տուն-թանգարանի, Արամ Խաչատրյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ:
Դպրոցականների այցելություններ տուն-թանգարան. ծանոթություն թանգարանին, մասնակցություն նրանց համար կազմակերպված համերգ-զրույցներին:
«Ճանաչենք երաժշտական ժանրերը»
Խաղի միջոցով ծանոթություն մի քանի երաժշտական ժանրերին, հատկապես այն ժանրերին, որոնցում ստեղծագործել է Արամ Խաչատրյանը:
Բալետի ժանրը, «Գայանե», «Սպարտակ» բալետների տեսաֆիլմերի դիտում:
«Տարեդարձ է այսօր»-կրթական-ժամանցային ծրագիր, ծննդյան տոնի անցկացում:
«Ես դիրիժոր եմ»
Ծանոթություն դիրիժորի մասնագիտությանը, խաղի միջոցով երեխաներին հնարավորություն է տրվում հանդես գալ դիրիժորի դերում:
«Լսենք դասական»- Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ունկնդրում, վիկտորինա:
«Ճամփորդենք Խաչատրյանի հետ»
«Երաժշտական թերապիա»
«Մեր Խաչատրյանը»- ծրագիր նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար