Մարտի 14-ին ժամը, 14.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» գրքի շնորհանդեսը: Գիրքն ընդգրկում է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին տուն-թանգարանում կայացած Արամ Խաչատրյանի ծննդյան110-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը: Ժողովածուում լուսաբանվում են հարցեր՝ կապված անվանի կոմպոզիտորի անձի, ստեղծագործական կյանքի և գործունեության հետ, պատմական և տեսական բնույթի թեմաներ, հրապարակված են նաև լուսանկարներ:
Գիրքը հրատարակված է մշակույթի նախարարության աջակցությամբ: