Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 13:00-ին հրավիրում ենք համտեսելու Արամ Խաչատրյանի սիրած քաղցրավենիքները՝ պատրաստված իր իսկ տնկած ընկուզենու պտուղներով: Տուն-թանգարանի ներքին բակում, ընկուզենու ստվերում, կոմպոզիտորի ստեղծագործությունների հնչյունների ուղեկցությամբ կարող եք ճաշակել կոմպոզիտորի մոր բաղադրատոմսով <<ԼԱԿԻ ԴԵՍԵՐՏ ԱՐՏ ՍՏՈՒԴԻՈ>>-յի հրուշակեղենի արտադրամասում պատրաստված թխվածքաբլիթները: