Դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 19:00 տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը՝ «Վերապրում հնչյուններում» խորագրով:
Համերգի ընթացքում Վարվառա Մանուկյանը /Գերմանիա/ կհնչեցնի տուն-թանգարանի համերգասրահում ցուցադրվող ցուցանմուշներից մեկը՝ 1911 թվականին արտադրված «PLEYEL» դաշնամուրը: Ընկուզենու փայտից պատրաստված դաշնամուրի իրանը պատված է ձեռակերտ զարդանախշերով, ստեղնաշարը փղոսկրից է: Կափարիչի ամբողջ մակերեսին հայտնի ֆրանսիացի իմպրեսիոնիստ Անրի Բոնիսի հեղինակած գեղանկարն է: Ներկայացված է տեսարան Ադամ Միցկեևիչի «Ջրահարսը» բալլադից, որի երաժշտության հեղինակը Շոպենն է, ով նախընտրում էր ստեղծագործել «Pleyel»դաշնամուրներով:
1957թ. Բուենոս Այրես կատարած այցելության ժամանակ Արամ Խաչատրյանը հյուրընկալվել է արգենտինահայ Արզումանյանների ընտանիքում և նվագել այս գործիքով, որը նրանք հատուկ ձեռք էին բերել Մաեստրոյի գալու կապակցությամբ:
Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը:
Շրագրում՝ Շոպեն, Ֆիլդ, Պլեյել
Տոմսերը վաճառվում են:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել
/+374 10/ 52 26 91 հեռախոսահամորվ:
On Thursday, december 20, at 19:00 we are inviting you to enjoy the first concert of autumn from the series “Musical Thursdays in Khachaturian’s House” headlined: “Sentiment of sound”.
During the evening Varvara Manukyan /Germany/ will play the antiquarian grand piano / “Pleyel” fabric, Paris, 1911/. There is a painting of French impressionist A. Bonis with the scene of a mermaid from Chopin’s ballade and also his bust on the cover – sent as a gift to the museum from Argentina by Metsaturian – Arzumanian Foundation.
A. Khachaturian played this grand piano during his visit to South America in 1957.
Master of ceremony: Olya Nuridjanyan
Program: Chopin, Field, Pleyel
Tickets are available.
For more information, please call /+374 10/ 52 26 91