Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը այս տարի նույնպես կմիանա Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հովանու ներքո կազմակերպվող «Թանգարանների գիշեր» ամենամյա միջազգային միջոցառմանը։
Հրավիրում ենք մասնակցելու մեր միջոցառումներին.
18.00 «Հնչյուններ և գույներ». այցելուները նկարում են Ա. Խաչատրյանի երաժշտության տրամադրությամբ:
18.00 «Քարե վկաներ» Պողոս Բարսեղյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցուցահանդեսը կգործի 16.05-16.06
18.00 Համերգ՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին. Գ. Աճեմյանի անվ. ջութակահարների անսամբլի ելույթը /գեղ. ղեկավար և կոնցերտմայստեր՝ Աննա Աճեմյան/:
19.00 Համերգ` նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
19.30 Պարի ուսուցում՝ Ա. Խաչատրյանի երաժշտության ներքո:
21.00 Վոկալ երաժշտության համերգ. Համաշխարհային օպերային արվեստի գոհարները
23.00 «Ավելին, քան սեր» ֆիլմի ցուցադրում: