Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր միջոցառումներին

Լուսինե Զաքարյանին

Saturday, 05-10-2019

Նա չէր երգում, այլ աղոթք էր հղում…
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ և հյուրընկալ համերգասրահ համերգ-զրույցի…
Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանին նվիրված համերգ-զրույցի ընթացքում կներկայացվեն հուշեր, որոնք բացահայտում են Լուսինե Զաքարյանին իր համեստ, լրջախոհ, առեղծվածային ու փխրուն կերպարով: Բոլորի համար նա եթերային, վեհ, մաքրամաքուր ձայնով ու մաքրամաքուր հոգով էակ է, որն ամբողջ էությամբ զգում էր երգի իմաստն ու այն հասցնում երկինք: Լուսինե Զաքարյանի երգն աղոթք էր, իր ու յուրաքանչյուր ունկնդրի մենախոսությունը, որ ավելին էր, քան պարզապես երգը:
Կլարա Կարապետյանի կատարմամբ կհնչեն Եկմալյանի, Կոմիտասի և Նարեկացու հոգևոր ստեղծագործություններից:
Клара Карапетян (Klara Karapetyan)
«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբ», հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն՝ իր այդ երգեցողության և նրան ի վերուստ տրված շնորհի համար», – ասել է Կաթողիկոս Վազգեն Առաջինը:
Մուտքն ազատ է:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 52 26 91 հեռախոսահամարով:

  • Տեսակը՝ Համերգներ
  • Ժամը՝ 05-10-2019 - 12:00 - 13:30
  • Վայրը՝Aram Khachaturyan Museum
  • Տևողությունը՝1 hr 30 min
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից