For english scroll down!
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ջազային տրամադրություն է…⛧
Որակյալ ջազ երաժշտություն, հրաշալի հնչողություն, գեղեցիկ համերգասրահն է ձեզ սպասում նոյեմբերի 17-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Արսեն Ներսիսյան քառյակի մասնակցությամբ:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում ջազ երաժշտության սիրահարների համար գեղեցիկ համերգային ծրագրով հանդես կգան սիրված և տաղանդավոր երաժիշտներ՝
Արսեն Ներսիսյանը – տենոր սաքսոֆոն, վոկալ
Կարեն Գրիգորյանը – դաշնամուր
Դավիդ Գեոդակյանը – կոնտրաբաս
Արման Մնացականյանը – հարվածային գործիքներ
Հանդիսատեսը համերգի ընդմիջման ժամանակ հնարավորություն կունենա շրջելու նաև թանգարանի ցուցասրահներով:
Տոմսերը վաճառվում են:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 52 26 91, 58 94 18 հեռախոսահամարներով:
___________________________________________
Jazz mood in Aram Khachaturian Museum…
High quality jazz music, wonderful sound, beautiful concert hall is waiting for you on November 17 at 19.00 with the participation of Arsen Nersessyan Quartet at Aram Khachaturian Museum.
Jazz music lovers can enjoy a wonderfull music, performed by favorite and talented musicians:
Arsen Nersessyan – tenor saxophone, vocal
Karen Grigoryan – piano
Dave Geodakyan – acoustic bass
Arman Mnatsakanyan – drums
During the break, you can have a nice trip in our exhibition halls & admire the pleasant atmosphere of the museum.
Tickets are available.
For more information, please call /+374 10/ 52 26 91, 58 94 18