2014թ. — ի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կոմպոզիտորի տուն — թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ներկայացրեց տուն — թանգարանը (գործունեությունը, ծրագրերը) «Intermuseum» փառատոնում (Մոսկվա): Միաժամանակ կնքվեց համագործակցության համաձայնագիր Մ. Գլինկայի անվ. երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման և Արամ խաչատրյանի տուն — թանգարանի միջև: