Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Արամ Խաչատրյան տրիոյի նախաձեռնությամբ, ինչպես նաև DVV International-ի և Թանգարանային կրթության կենտրոնի աջակցությամբ հունիսի 2-ից կմեկնարկի «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Պարբերաբար տուն-թանգարանում կհյուրընկալվեն գերմանացի կոմպոզիտորների թանգարանները: Առաջին հանդիպման ընթացքում կներկայացվի նշանավոր կոմպոզիտոր Յ. Բրամսի թանգարանը: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև կոմպոզիտորի ստեղծագործությունները: Ելույթ կունենան Արամ Խաչատրյանի տրիոն՝ Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Քոչարյան /թավջութակ/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, ինչպես նաև Մաքսիմ Նովիկովը/ալտ/, և Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/: Ծրագրում՝ Sonata for piano and violin #1, G-dur, op.78, «Contemplation» for violin and piano, Scherzo for violin and piano, Two songs for voice, viola and piano, op.91, Piano quartet g-moll, op.25