Սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների դաշնամուրային տրիոյի համար փոխադրումների շնորհանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը 18:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգային մասում կհնչեն այդ փոխադրումները միջազգային ճանաչում ունեցող Խաչատրյան Տրիոյի երաժիշտների կատարմամբ՝ Արմինե Գրիգորյան/դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ/: Մուտքն ազատ է: