Տուն-թանգարանում մեկնարկել է բջջային հավելվածով նոր ծրագիր`«Ճամփորդենք Խաչատրյանի հետ» որը հնարավորություն կտա այցելուներին 4 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն) լսել մաեստրոյի` արտասահմանյան շրջագայությունների հետ կապված հետաքրքիր պատմություններ:
Ծրագիրը մատչելի է նաև սահմանափակ հնարավորություններով այցելուներին: