Հուլիսի 21-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացրեց նախադեպը չունեցող մշակութային-կրթական ծրագրի առաջին փուլը, որը տեղի ունեցավ Լոռիի Ստեփանավան քաղաքում: Ծրագիրը անցկացվեց հեծանվային արշավի տարբերակով, որի ամբողջ ընթացքում հնչում էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի հարակից տարածքում բացվեց նաև Արամ Խաչատրյանի հայաստանյան շրջագայությունների և Լոռիի տարածաշրջանի բնապատկերների լուսանկարների ցուցահանդեսը: Ծրագրի հիմնական նպատակներից են.
1. ակտիվացնել համայնքային թանգարանի գործունեությունը, ընդլայնել համայնքային բնակչության ներգրավվածությունը թանգարանային կրթական ծրագրերին,
2. մասնակիցներին նորովի, մատչելի և հետաքրքրաշարժ կերպով ներկայացնել նշանավոր անձանց գործունեությունը, պատմական փաստերն ու իրողությունները՝ անչափ կարևորելով ՀՀ պատմամշակութային ժառանգությունը,
3. համատեղել առողջ ապրելակերպը, ժամանցը և կրթությունը:
Շնորհակալություն ծրագրի գործընկերներին՝
«ԴՎՎ Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակին, Թանգարանային կրթության կենտրոնին, Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիային: