Արամ խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Հանդիպում Խաչատրյանի տանը» շարքի հերթական հանդիպումը, այս անգամ «Արվեստի ճախրանք» նախագծի շրջանակում, բալետի պարողներ, ՀՀ վաստակավոր արտիստներ ՝ Սյուզի Փիրումյանի և Սևակ Ավետիսյանի հետ: Հյուրերն են «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության փոքրիկ արվեստասերները: Նախագիծը բարեգործական է, որի գլխավոր նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին նույնպես ներգրավել մշակութային կյանքի մեջ, բացահայտել նրանց թաքնված տաղանդը, օգնել կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Հատուկ հյուր՝ դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, նախագծի բարերար՝ Կոնստանտին Օրբելյան: Նախագծի համահեղինակ, լուսանկարիչ՝ Տիգրան Առաքելյան: