Թանգարանի աշխատակիցների այցելություն դպրոցներ. գիտաօժանդակ նյութերով, տեսաֆիլմով, ձայներիզներով երեխաներին են փոխանցվում ընդհանուր ճանաչողական գիտելիքներ տուն-թանգարանի, Արամ Խաչատրյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ:
Դպրոցականների այցելություններ տուն-թանգարան. ծանոթություն թանգարանին, մասնակցություն նրանց համար կազմակերպված համերգ-զրույցներին:
«Դպրոցին հյուր» կրթական ծրագիրը 2014 թ-ին մասնակցել է ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի մրցույթին՝ ընդգրկվելով լավագույն տասնյակում:Կրթական ծրագրի մասին հոդվածը տպագրված է «BEST PRACTICE-3» ամենամյա տարեգրքում: