Lույս է տեսել Արամ Խաչատրյանի հանրաճանաչ «Հայանե» և «Սպարտակ» բալետներից հատվածների մշակումները երկու դաշնամուրի համար ժողովածուն:
Մշակումները՝ հայտնի երաժիշտ, խաչատրյանագետ, Լատվիայի վաստակավոր արտիստ, հասարակական գործիչ, Արվեստագիտության դոկտոր Րաֆֆի Խարաջանյանի
Կազմող` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյան
Նոտագրքում ներկայացված է նույն հեղինակի եռալեզու էսսեն Արամ Խաչատրյանի մասին, որտեղ խոսվում է կոմպոզիտորի ստեղծագործության յուրահատկությունների և ներկայացվող մշակումների կատարողական առանձնահատկությունների մասին:
Թարգմանությունները՝ Անահիտ Շահմանյանի/հայերեն, անգլերեն/Հրատարակիչ՝ «Ամրոց Գրուպ» ՍՊԸ
Տպագրված է «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարանում:
Ժողովածուն հրատարակվել է սեղմ ժամկետում տուն-թանգարանի և հրատարակության բոլոր մասնակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն բոլոր աջակիցներին և մասնակիցներին: