Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем новостям

Թանգարանները 2020 թվականին. նոր պայմաններում աշխատելու փորձը խորագրով գիտաժողով

Փետրվարի 15֊ին Գնեսինի տուն֊թանգարանում կայացած «Թանգարանները 2020թվականին. նոր պայմաններում աշխատելու փորձը» խորագրով գիտաժողովին մասնակցում էր նաև Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը՝ «Մաէստրոյի տունը գլոբալ և ազգային ցնցումների պայմաններում» զեկույցով։

Գիտաժողովը անցկացվեց խառը ձևաչափով. հնչեցին զեկույցներ ինչպես անմիջական մասնակցությամբ, այնպես էլ առցանց, ինչը հնարավորություն տվեց էապես ընդլայնելու մասնակիցների աշխարհագրությունը։ Ռուսաստանյան 17 մասնակիցների կողքին Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանը, ի դեմս տնօրեն Արմինե Գրիգորյանի, միակ մասնակիցն էր Հայաստանից:

Հատուկ շնորհակալություն տուն֊թանգարանի տնօրեն Գապոնով Անդրեյ Ալեքսանդրովիչին գիտաժողովին մասնակցության հնարավորություն ընձեռելու համար։

Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events