Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем новостям

Ապրիլի 27-ին, ժամը՝ 18:00-ին սիրով հրավիրում ենք Մհեր Փոթոյան մշակութային ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպված բարեգործական ցուցահանդես-համերգին:

Ցուցադրության 5 օրերի ընթացքում իր աշխատանքներն է ներկայացնելու նկարիչ՝ Ռաֆֆի Ղազարյանը:

Ցուցահանդեսի բացումը վստահել ենք Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ժողովրդական երգեցողության և նվագարանների բաժինների ուսանողներին: Սպասվում են գեղեցիկ երաժշտական կատարումներ:

Մուտքավճարը` սկսած 1000 ֏-ից՝ բարեգործական հիմունքներով:

«Մհեր Փոթոյան մշակութային ՀԿ-ն ստեղծվել է Արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված տաղանդավոր քյամանչահար Մհեր Փոթոյանի եղբոր՝ Նարեկ Փոթոյանի կողմից, նպատակ ունենալով պահպանել, վերաարժևորել հայկական երաժշտությունն ու բացահայտել նոր տաղանդավոր երաժիշտ-կատարողների և արվեստագետների»։

Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events