Փետրվարի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ձմեռային վերջին երաժշտական հինգշաբթիի հյուրերն են
Կոմիտասի անվան ազգային քառյակի երաժիշտները:
Կհնչի Մոցարտ, Դեբյուսի և Կոմիտաս, իսկ
համերգի ավարտին հանդիսատեսին կընձեռվի հնարավորություն ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը:
Տոմսերը վաճառվում են:
Տոմսի արժեքը՝ 3000 ՀՀ դրամ
Տեղերը սահմանափակ են:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել
/+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/45086