Մայիսի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տոնեցինք Թանգարանների միջազգային օրը`
«Գայանե»-80 (սկանավորի՛ր և լսի՛ր),
QR կոդեր են տեղադրվել թանգարանի նախասրահում, ցուցասրահներում և դահլիճում: Տուն-թանգարանի այցելուները այսուհետ, սկանավորելով վերջիններս, հնարավորություն կունենան վայելելու տուն-թանգարանի յութուբյան էջում տեղադրված փակ դիտելիություն ունեցող էքսկլյուզիվ ձայնագրություններ:
«Գայանե» — 80 ՝ ՆՈՐ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Համագործակցությամբ՝ ARmina անիմացված նվերներ /նոտայի տետրեր և բլոկնոտներ «Գայանե» բալետի թեմաներով/
Lentex LLC /Շապիկներ «Գայանե» բալետի թեմաներով/
Տուն-թանգարանի հյուրն էր ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սյուզաննա Փիրումյանը: