Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցավ «Գերմանա-հայկական դիվանագիտության հարաբերությունների 30 տարի. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան» խորագրով համաժողով։ Բացելով միջոցառումը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ողջունեց հյուրերին։
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի առնչությունները Գերմանիայի հետ շատ սերտ են եղել: Արամ Խաչատրյանի արվեստը այնքան սիրված ու գնահատված էր Գերմանիայում, որ 1961 թվականին կոմպոզիտորն ընտրվել է Արվեստների գերմանական ակադեմիայի թղթակից անդամ։