Հունիսի 30-ին, ժամը՝ 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան ունկնդրելու դասական երաժշտություն:
Երաժշտական հինգշաբթիի հյուրերն են «Արտ Կլասիկ» անսամբլի երաժիշտները:
Գեղարվեստական ղեկավար՝ դոցենտ Էլինա Վանիյան
Նվագակցող` Նունե Մելիք-Վրթանեսյան
Համերգը վարում է` երաժշտագետ Սեդա Շեյրանյանը
Մասնակցությամբ՝ «Վելվետ» լարային քառյակի
Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում կհնչեն ստեղծագործություններ, որոնց խոսքերի հեղինակը Ե. Չարենցն է:
Այս տարի տոնում ենք սիրված բանաստեղծի ծննդյան 125-ամյա հոբելյանը:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա ընդմիջմանը ծանոթանալու նաև Տուն-թանգարանի ցուցադրությանը:
____________________
Տոմսերը վաճառվում են:
Տեղերը սահմանափակ են:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել
+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:
Տոմսերը կարող եք պատվիրել նաև առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/45576