Լեհաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում` ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպում է հատուկ համերգ՝ «Մեծն լեհ կոմպոզիտորների երաժշտություն` ջութակի և դաշնամուրի համար» խորագրով։
Հայտնի հայ երաժիշտներ, «Խաչատրյան տրիոն» -ի անդամներ` դաշնակահար Արմինե Գրիգորյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հանրությանը կներկայացնեն լեհական դասական երաժշտության բազմերանգ աշխարհը՝ ջութակի և դաշնամուրային երգացանկի միջոցով։
Երաժշտական կատարումներից բացի, երաժշտագետ Օլգա Նուրիջանյանը հետաքրքիր փաստեր կներկայացնի կոմպոզիտորների կյանքի մասին։
Բաց մի՜ թողեք հնարավորությունը բացահայտելու ջութակի և դաշնամուրի համար գրված լեհական երաժշտության ժանրային բազմազանությունը` հայ տաղանդավոր երաժիշտների կատարմամբ։
Այդ օրը Տուն-թանգարանի համերգասրահում կբացվի նաև Արամ Խաչատրյանի և լեհական մշակութային կապերը ներկայացնող ցուցադրություն:
Ծրագրում
Լեոպոլդ Գոդովսկի — “Larghetto Lamentoso”` ջութակի և դաշնամուրի համար գրված “Impressions” շարքից:
Կառոլ Շիմանովսկի – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Իգնացի Յան Պադերևսկի — “Մենուետ” (ջութակի և դաշնամուրի համար փոխադրումը Ֆ. Կրեյսլերի):
Մորից Մոշկովսկի — “Մեղեդի”, “Կապրիս”, “Սերենադ”` ջութակի և դաշնամուրի համար
Ֆրեդերիկ Շոպեն – Լյա բեմոլ մաժոր վալս դաշնամուրի համար, op. 42
Հենրիկ Վենյավսկի – Ֆանտազիա` Գունոի “ֆաուստ” օպերայի թեմայով:
Մուտքն անվճար է` նախնական գրանցումով և հրավիրատոմսերով. https://tinyurl.com/yh8v49xu