Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем новостям

Թբիլիսիում Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակ է տեղադրվել

Նոյեմբերի 27-ին Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձե 93 հասցեում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Այս հասցեում 1906-1922 թվականներին ապրել է աշխարհահռչակ կոմպոզիտորը։

Նախագիծը իրականացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հարություն Խուդանյանի համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Հուշատախտակի ձևավորման հեղինակը ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանն է:

Բացման արարողությանը ներկա է գտնվել Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը կարճ ելույթով հանդես է եկել նաև Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 երաժշտական դպրոցի սան Ալեքս Հակոբյանը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը շնորհակալություն է հայտնում բոլորին անչափ կարևոր այս նախաձեռնությանը աջակցելու համար:

Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events