Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем новостям

Տուն-թանգարանը «Интермузей 2024» միջազգային ֆորումի մասնակից, Մոսկվա

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը միակ ՀՀ թանգարանն է, որ հրավերով մասնակցել է «Интермузей 2024» միջազգային ֆորումին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող, ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Լենա Միսակյանը մայիսի 23-27-ը Մոսկվայում մասնակցել է «Интермузей 2024» միջազգային ֆորումին:

Ֆորումի շրջանակներում Լենա Միսակյանը հանդես եկավ զեկույցով՝ «Նորագույն տեխնոլոգիաների դերը ժամանակակից թանգարաններում» թեմայով: Միջազգային հարթակում ներկայացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գործունեությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և IT ոլորտի հետ համագործակցության փորձը, այդ թվում նաև՝ տարբեր կրթական ծրագրերի համար օգտագործվող բջջային հավելվածները, և Street Art-ի կենդանացման եզակի նախագիծը, որ առաջին անգամ ՀՀ-ում իրականացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողմից:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դեռևս 2014թ. կրկին հրավերով մասնակցել է այս հեղինակավոր միջազգային փառատոնին, որի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է կնքվել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, ի դեմս տնօրեն Արմինե Գրիգորյանի և Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման, ի դեմս Միխայիլ Բրիզգալովի, միջև:

Միջազգային ֆորում՝ “Интермузей 2024”, Մոսկվա

«Интермузей 2024» -ը թանգարանների գործունեությանն ու զարգացմանը նվիրված ամենամյա կարևորագույն միջազգային ֆորումներից մեկն է, որ հյուրընկալում է մասնագետների և փորձագետների աշխարհի տարբեր երկրներից: Այն ոչ միայն մասնագետների միջև փորձի ակտիվ փոխանակման հարթակ է, այլև հարակից ոլորտների ներկայացուցիչների՝ մեդիա ընկերությունների, IT կազմակերպությունների  և այլ ստեղծագործական ոլորտների մասնագետների փոխշահավետ համագործակցության հիանալի հնարավորություն:

«Интермузей 2024» միջազգային փառատոնը, որ այս տարի անցկացվում էր «Թանգարանը՝ մարդիկ են» խորագրի ներքո, անցկացվել է միաժամանակ 7 տարբեր հարթակներում: Գերհագեցած չորս օրերի ընթացքում փառատոնին այցելել է ավելի քան 8 հազար մարդ, ֆորումի ծրագիրը ներառում էր ավելի քան 400 ելույթ, որին մասնակցել է ավելի քան 350 բանախոս։ Հանրային ծրագրի շրջանակներում իրականացվել են ավելի քան 130 միջոցառում, որոնց մասնակցել են 120-ից ավելի մասնագետներ։

Փառատոնի բանախոսների շարքում ընդգրկված էին ավելի քան 250 փորձագետներ։ Նրանց թվում են՝ Միխայիլ Պիոտրովսկի (Էրմիտաժ), Վասիլի Պանկրատով (Գատչինայի թանգարան-արգելոց), Միխայիլ Բրիզգալով (Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման), Ալեքսեյ Լևիկին (Պատմության թանգարան), Ելենա Պրոնիչևա (Տրետյակովյան պատկերասրահ), Աննա Տրապկովա (Մոսկվայի թանգարան), Վիկտոր Շալայ (Հեռավոր Արևելքի պատմության թանգարան) և շատ ուրիշներ: Փառատոնի բոլոր օրերին տարբեր մշակութային վայրերում անցկացվեցին մասնագիտական բաց քննարկումներ, վարպետության դասեր, կրթական ծրագրեր, կինոդիտումներ, համերգներ, թանգարանային նախագծերի շնորհանդեսներ, բանավեճեր և հանրային հարցազրույցներ մշակույթի ոլորտի զարգացման վերաբերյալ և այլն։ Ֆորումին մասնակցում էին BRICS-ի և ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ։

Միջթանգարանային այս փառատոնը, որն առաջին անգամ անցկացվել է 1999 թվականին։ Այն յուրահատուկ մշակութային տարածք է, որը մշտապես գրավում է ոչ միայն թանգարանային գործունեությամբ մասնագիտորեն զբաղվող մարդկանց, այլև այցելուների լայն շրջանակի ուշադրությունը: Իր գոյության երկար տարիների ընթացքում Intermuseum-ը ծառայել է Ռուսաստանում թանգարանային գործունեության մասնագիտական ​​զարգացման նպատակներին՝ նպաստելով ինչպես ձևավորված ավանդույթների պահպանմանը, այնպես էլ նոր միտումների, պրակտիկայի և տեխնոլոգիաների ամրապնդմանն ու զարգացմանը:

Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events