Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը այս տարի նույնպես կմիանա Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Թանգարանների միջազգային խորհրդի» (ԻԿՕՄ) հովանու ներքո կազմակերպվող «Թանգարանների գիշեր» ամենամյա միջազգային միջոցառմանը։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու մեր միջոցառումներին.
18.00 — «Հնչյուններ և գույներ». նկարում են այցելուները
18.00 — Հռիփսիմե Սիմոնյան-100. ցուցահանդեսի բացում
18.30 — Համերգ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների մասնակցությամբ:
20.00 — Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի ելույթը /Գեղ. ղեկ՝ Ժ.Ալթունյան, գլխ. բալետմայստեր՝ Հ.Խաչիկյան/
21.00 — Վոկալ երաժշտության երեկո /ղեկ. Կ.Մկրտչյան/
22.00 — Համերգ՝ «Գիշերային անուրջներ»
23.00 — Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի ցուցադրում
