Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем событиям

«Նոր սերունդ»/ «New Generation»

Среда, 14-04-2021

Eng
Ապրիլի 14-ին, ժամը 19:00 – ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Նոր սերունդ» համերգաշարի հերթական համերգը: Ելույթ կունենան երիտասարդ և տաղանդավոր ջութակահարուհի Մարիա Մաճկալյանը և դաշնակահարուհի Էլեն Սահակյանը: Մարիան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանողուհի է, սովորում է հանրաճանաչ ջութակահար Կարեն Շահգալդյանի դասարանում, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է:
2020 թվականից հանդիսանում է նաև Արամ Խաչատրյանի անվան կրթաթոշակառու:
Էլենը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է:
Երեկոյի ընթացքում կհնչեն`
Անրի Վյոտան — Կոնցերտ No. 5, op. 37
Էռնեստ Շոսսոն — Պոեմ, op. 25
Սեզար Ֆրանկ — Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, A dur
Մուտքն ազատ է:

  • Тип: Համերգներ
  • Время: 14-04-2021 - 19:00 - 19:00
  • Место:3 Zarobyan street
Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events