Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем событиям

Նվիրված Կոմիտասի և Հ.Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին

Суббота, 11-05-2019

Մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա գրական-երաժշտական հանդիպում՝ նվիրված Հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս Վարդապետի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:
«Հոգու կանչով» խորագիրը կրող հանդիպման ժամանակ կներկայացվեն բանաստեղծ Իշխան Բադալյանի գրչին պատկանող ստեղծագործություններից:
Կլարա Կարապետյանի /սոպրանո/ կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի ստեղծագործությունները /ա կապելլա/:
Klara Karapetyan
Իշխան Բադալյանի առաջին գիրքը՝ սաղմոսների ժողովածուն, լույս է տեսել 2016թ. «Ղողանջ Օրհներգության» խորագրով: Հեղինակի երկրորդ գիրքը՝ «Կոմիտասի մենախոսությունը» լույս է տեսել 2018թ.:
Հեղինակի բանաստեղծությունները հոգու գրեր են:
«Կոմիտասի մենախոսությունը» ժողովածուի գրերի ռուսերեն թարգմանությունների հեղինակ Ավետիք Պիվազյանի խոսքերով «…հեղինակն այստեղ չի գտնի այն, ինչ սովորաբար անվանում են պոեզիա: Պոետական գեղեցկությունը խոնարհվել է էական անհրաժեշտության առջև…»:
Կլարա Կարապետյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնակիորեն կարևորվում են Կոմիտասյան ստեղծագործությունները, հոգևոր տաղերն ու շարականները, հայ ազգային երաժշտությունը:
Մուտքն ազատ է:

  • Тип: Համերգներ
  • Время: 11-05-2019 - 14:00 - 16:00
  • Место:Aram Khachaturyan Museum
  • Продолжительность:2 hr
Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events