Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем новостям

Գիրք նվիրելու օրը իսկական տոն էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Փետրվարի 19-ը՝ գիրք նվիրելու օրը իսկական տոն էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Ամբողջ օրվա ընթացքում չէր դադարում այցելուների հոսքը: Իհարկե բոլորը ստացան իրենց նվեր-գրքերը, իսկ Թանգարանի առաջին հինգ այցելուները ունեցան նաև անվճար այցելության հնարավորություն:

Տուն-թանգարանը ևս նվեր-գրքեր ստացավ տարբեր կազմակերպություններից:

Օրը իրենց գեղեցիկ ելույթներով գեղեցկացրեցին Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոոցի կամերային նվագախմբի պատանի երաժիշտներն ու Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոցի աշակերտները:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նվեր-գրքեր հանձնեց Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոոցի տնօրեն Մամիկոն Անդրեասյանին և Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոցի Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Գայանե Ավետիսյանին:

Փոքրիկ երաժիշտների կատարմամբ հնչեց Ուզունդարան «Գայանե» բալետից: Իրենց գեղեցիկ ասմունքներով հանդես եկան նաև դպրոցականները՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյա հոբելյանը շնորհավորելով նաև իրենց կատարմամբ՝ «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա»:

Երեխաները շրջեցին նաև թանգարանում, մասնակցեցին վիկտորինայի, լուծեցի երաժշտական խաչբառ: Նրանք հնարավորություն ունեցան VR ակնոցների շնորհիվ հայտնվել կոմպոզիտորի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետի ամենահայտնի հատվածներից մեկի՝ «Սուսերով պարի» ստեղծման ընթացքին:

Տոնական օրվա գեղեցիկ ավարտը «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունն էր: Այն մեծ հետաքրքրությամբ դիտեցին ոչ միայն երեխաները, այլ նաև՝ մեծահասակները:

Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events