Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем новостям

Տուն-թանգարանում հյուրընկալեցինք ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին և Դամասկոսից ժամանած պատվարժան երաժիշտների

Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի հյուրերն էին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանը, Դամասկոսի օպերային թատրոնի տնօրեն, օպերայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր` Միսակ Բաղբուդարյանը և Դամասկոսի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, ուդահար՝ Ադնան Ֆաթհալլան: Հանդիպմանը ներկա էր նաև Խաչատրյան տրիոյի ջութակահար` Կարեն Շահգալդյան:

Պատվարժան հյուրերը ծանոթացան Տուն-թանգարանի ցուցադրությանը, քննարկեցին Արամ խաչատրյանի տուն-թանգարանի և Խաչատրյան Տրիոյի հետ հետագա համագործակցության մի շարք նախագծեր:

Հանդիպման ավարտին Դամասկոսի պատվարժան ռեկտորը իր տպավորություններով կիսվեց Տուն-թանգարանի տպավարությունների գրքում:

Նշենք, որ ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության Դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվում է Սիրիայի անկախության 78-րդ տարեդարձին նվիրված համերգ, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր՝ Միսաք Բաղբուդարյանի և ուդահար Ադնան Ֆաթհալլահի, որը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 17ին, ժամը 19:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events