Открыто: Пн.-Пт. - 11:00-17:00, сб.: 11:00-16:30
Спонсор:
Вернуться ко всем новостям

Տոկիոյում լույս է տեսել «Khachaturian Explorations (Խաչատրյանական հետազոտություններ)» գիրք-ուղեցույցը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, բրիտանական BOOSEY & HAWKES և ճապոնական ZEN-ON MUSIC երաժշտական հրատարակչական ընկերությունների հետ համագործակցությամբ Տոկիոյում լույս է տեսել  Khachaturian Explorations (Խաչատրյանական հետազոտություններ) գիրք-ուղեցույցի ճապոներեն տարբերակը: Այն  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տրամադրած արխիվային նյութերի հիման վրա ներկայացնում է Արամ Խաչատրյանի կյանքի ու կենսագրության մանրամասները, նրա ստեղծագործական ուղին, ստեղծագործությունները:

Գիրք-ուղեցույցում զետեղված են Ա. Խաչատրյանի կենսագրության և ստեղծագործությունների տարեգրությունը,  սիմֆոնիաների, կոնցերտների, նվագախմբի համար գրված այլ ստեղծագործությունների, բալետների, կինոերաժշտության,  վոկալ, կամերային և գործիքային ստեղծագործությունների յուրահատուկ կերպով  կատարված հետազոտությունները: Այստեղ ընդգրկված են նաև  հատվածներ Արամ Խաչատրյանի նամակներից, կոմպոզիտորի մասին նշանավոր երաժիշտների ասույթներ, երաժշտական կատարումների հղումներ:

Khachaturian Explorations գիրք-ուղեցույցը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և BOOSEY & HAWKES հրատարակչության երկրորդ համագործակցության արդյունքն է: Դեռևս 2014 թվականին Լոնդոնում հրատարակվել էր նշված գրքի  անգլերեն տարբերակը:

Дом-музей Арама Хачатуряна © 2023. Все права защищены. | Разработано в Urban Events