ՄԵԾ ՆՎԵՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ 110 – ԱՄՅԱԿԻՆ
UNESCO – ի «Աշխարհի հիշողություն» ռեեստրի միջազգային խորհրդակցական կոմիտեն 2013թ. – ի հունիսի 18 -ին Կորեայում կայացած 11 -րդ նիստում որոշեց ընդգրկել «Արամ Խաչատրյանի նոտային ձեռագրերի հավաքածուն և կինոերաժշտությունը» UNESCO – ի «Աշխարհի հիշողություն» ռեեստրում:
2010թ. -ից ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով UNESCO – ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի, Արամ Խաչատրյանի տուն – թանգարանի և Հայաստանի ազգային արխիվի համատեղ հայտը: Հայտում ընդգրկված են Արամ Խաչատրյանի տուն – թանգարանի կողմից թանգարանի հավաքածուի ձեռագրերը, Կարեն Խաչատրյանի կողմից՝ ընտանեկան արխիվում պահվող ձեռագրերը, Հայաստանի պետական արխիվի ֆիլմադարանից՝ Ա. Խաչատրյանի կինոերաժշտությունը:
Խորհրդակցական կոմիտեի կազմում 14 երկրմերի 16 ներկայացուցիչներ էին՝ Ավստրիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Կանադա, Իսպանիա, Ռուսաստանի դաշնություն, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Թունիս, Թայլանդ, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա: Հայաստանի Հանրապետությունից մինչ այս «Աշխարհի հիշողություն» ռեեստրում ընդգրկված էին միայն Մատենադարանը (1976թ. -ից), Աստղադիտարանից Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը:
Արամ Խաչատրյանի տուն – թանգարանը շնորհակալություն է հայտնում UNESCO – ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովին, մասնավորապես՝ հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանին և կոմպոզիտորի որդուն՝ Կարեն Խաչատրյանին երկարատև և արդյունավետ համագործակցության համար: