Տոկիոյի Zen – On Music Company LTD հրատարակչությունը և Yamaha խանութը Ginza – Yamaha – ում կազմակերպել են Ա. Խաչատրյանի 110 – ամյակին նվիրված ցուցահանդես:
Սեպտեմբերի 12 –ին՝ ցուցահանդեսի բացմանը, ներկա էին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը և դեսպանության այլ ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի նյութերը մեծ մասամբ տրամադրել է Արամ Խաչատրյանի տուն – թանգարանը:
Դրանք ստեղծագործությունների ձեռագրերի պատճեներ են, լուսանկարներ, ֆիլմեր:
Տուն – թանգարանը համարվում է ցուցահանդեսի կազմակերպիչների գործընկեր: