Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Թիֆլիսյան նոստալգիա» երեկոյի:
Երեկոյի ընթացքում կարելի է ծանոթանալ ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացված Թիֆլիսյան թեմաներով նկարչական ստեղծագործություններին ինչպես նաև վայելել վրացի և հայ բանաստեղծների ու կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Ցուցահանդեսում ներկայացված են հետևյալ նկարիչների աշխատանքները. Լ. Բայախչևա, Գ.Գրիգորյան, Ա. Դիլբարյան, Շ. Մատուաշվիլի, Թ. Մաճավարիանի, Լ. Ճողոշվիլի:
Համերգի ընթացքում ելույթ կունենան Վ.Ազարաշվիլին, Վ. Գրիգորյանը, Ա.,Ք., Ռ., Մեյրաբովները, Բ. Ցիրքվաձեն, Ս. Էլբակյանը, Տ. Յաշակյանցը, Ա. Գրիգորյանը:
Համերգը վարում է Ալեքսանդր Պիրադովը:
Լրատվական հովանավորներ՝ «Գոլոս Արմենիի» օրաթերթ և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն»
Մուտքը ազատ է: