Մեծ Բրիտանիայի “Boosey and Hawkes” երաժշտական հրատարակչությունը Արամ Խաչատրյանի տուն – թանգարանի և կոմպոզիտորի որդու տրամադրած նյութերով հրատարակել է Դանիել Ջաֆերի կազմած ուղեցույցը ՛՛Արամ Խաչատրյան. Ուսումնասիրություններ՛՛ խորագրով, ուր զետեղված են կոմպոզիտորի կենսագրական տվյալներ , հակիրճ տեղեկություններ ստեղծագործությունների մասին և լուսանկարեր, ինչպես նաև Ա. Խաչատրյանի ստեղծագործության մասին անվանի մարդականց ասույթներ:
Դեյվիդ Ալենբայը ուղեցույցի 3 օրինակ նվիրել է տուն – թանգարանին: