Open: Mon.-Fri. - 11:00-17:00, Sat. - 11:00-16:30
Sponsor:
Back to all Post

«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը»

Այս տարվա եզրափակիչ ակորդը կհնչի դեկտեմբերի 22-ին: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Արամ Խաչատրյան տրիոյի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հովանավորությամբ «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակներում մեկ երեկոյի ընթացքում կկատարվեն Ռիխարդ Շտրաուսի երեք կամերային ստեղծագործություններ, ինչպես նաև՝ կներկայացվի կոմպոզիտորի տուն-թանգարանը Հարմիշ-Պարտենկիրխենում: Ելույթ կունենա Արամ Խաչատրյանի տրիոն՝ Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Քոչարյան /թավջութակ/, Կարեն Շահգալդյան /ջութակ/: Երեկոյի ընթացքում տրիոյին կմիանա ալտահար Մաքսիմ Նովիկովը: Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը: Ծրագրում՝ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, սոնատ ջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային կվարտետ:

Aram Khachaturian Museum © 2023. All Rights Reserved. | Developed by Urban Events