Ապրիլի 6-ին, ժամը 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան` մասնակցելու «Սեր և գեղեցկություն» խորագիրը կրող «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգին: Համերգը նվիրված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին: Երեկոյի ընթացքում կկատարվեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ելույթ կունենան Մարգարիտա Սարգսյանը /դաշնամուր/, Ռոզա Հովսեփյանը /սոպրանո/, Լիլիթ Գրիգորյան /մեցցո-սոպրանո/, Բելլա Ամարյանը /մեցցո-սոպրանո/:
Համերգը կվարի Օլյա Նուրիջանյանը:
Տոմսերը վաճառվում են: