Ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան` վայելելու «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Երեկոյի ընթացքում կհնչի Բախի հայտնի ստեղծագործությունը՝ « DIE KUNST DER FUGUE»-ն:
Ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը` Մերի Մարգարյան (1-ին ջութակ), Հայկ Վարդանյան (2-րդ ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ):
Տոմսերը վաճառվում են: