Մայիսի 11-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «ՀԱՖՆ Նոր Կամերատա» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան Աննա Մարգարյանը /ջութակ/, Գոռ Հովհաննիսյանը /ալտ/, Միքայել Նավասարդյանը /թավջութակ/, Նաիրա Իսրայելյան/դաշնամուր/: Կկատարվեն Ռ. Շումանի / Յ. Բրամսի, Ֆ. Շուբերտի, Գ.Ֆ. Տելեմանի ստեղծագործությունները:
Տոմսերը վաճառվում են: