Մայիսի 18-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է վայելելու «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն արիաներ օպերաներից: Ելույթ կունենան Դիանա Հարությունյանը /սոպրանո/, Նարինե Անանիկյանը /մեցցո-սոպրանո/, Անդրանիկ Մալխասյանը /բարիտոն/, Սերգեյ Սարգսյանը /բաս/ և Մարգարիտա Սարգսյանը /դաշնամուր/:
Համերգը նվիրվում է նշանավոր օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վալերի Հարությունյանի հիշատակին:
Տոմսերը վաճառվում են: