«Ռոմանտիկ երգերի երեկո» – այս խորագիրն է կրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը՝ 19:00-ին: Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ԵՊԿ պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/: Զուգերգով հանդես կգա նաև Արմինե Վարդանյանը / սոպրանո/:
Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի և գերմանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները:
Տոմսերը վաճառվում են: