Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուներին սպասվում է նոր անակնկալ:
Հուշատան սենյակներից մեկը կահավորվել է Ա.Խաչատրյանի կահույքի նոր մասերով:ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս` Արմեն Ղասաբօղլյանի, ՀՀ մշակույթի նախարարության և տուն-թանգարանի այլ բարեկամների աջակցությամբ լատիշ խոշոր կոլեկցիոներից ձեռք բերված այդ արժեքավոր ցուցանմուշները հանդիսավորությամբ հանձվեցին տուն-թանգարանին: