Հարգելի գործընկեր
2018 թվականին լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակը և, նաև նրա տուն-թանգարանի հիմնադրման 40 տարին:
Այս հիշարժան հոբելյանական տարեթվերը ըստ արժանվույն նշելու համար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 2018 թվականի հոկտեմբեր ամսին կազմակերպում է երկօրյա Միջազգային գիտաժողով «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով, որին կմասնակցեն տարբեր երկրների երաժշտագետներ և երաժիշտներ:
Գիտաժողովի նպատակն է նորովի լուսաբանել Արամ Խաչատրյանի ժառանգության տեղն ու դերը 21-րդ դարի երաժշտական աշխարհում:
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցել գիտաժողովին, հանդես գալով կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող, և իրեն հետ առնչվող տարբեր թեմաներով (ժամանակը, միջավայրը, ժամանակակիցները, գործընկերները, աշակերտները, ստեղծագործությունների կատարողներն ու կատարումները, հետևորդները, ազդեցությունները, հրատարակությունները, համագործակցությունները, հանդիպումները և այլն):
Զեկուցումների տևողությունը՝ 10-15 րոպե:
Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն ժողովածուում:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել հայտ տուն-թանգարանի հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ a_khachaturyan@mail.ru
Կից ներկայացնում ենք հայտերը լրացնելու ձևաչափը: Հայտերի վերջնաժամկետն է 2018թ.-ի ապրիլի 1-ը:
Հարգանքով՝
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, Տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյան
Հայտ
Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին նվիրված «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության
Ա.Հ.Ա. _______________________________________________________________________________
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ _______________________________________________________
ՊԱՇՏՈՆ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ __________________________________
ԶԵԿՈՒՑՄԱՆ ԹԵՄԱՆ ______________________________________________________________
ԶԵԿՈՒՑՄԱՆ ԼԵԶՈՒՆ ____________________________________________________
ՀԱՍՑԵՆ /ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ________________________________________
ՀԵՌԱԽՈՍԸ _____________________________________________________________________