2020թ. Մսկվայում լույս է տեսել «Գնեսինի տան կոմպոզիտորները. Ժառանգության ուսումնասիրման և հանրահռչակման հիմնահարցերը» խորագրով գիտագործնական գիտաժողովի հոդվածների ժողովածուն, որտեղ ներկայացված է նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի հոդվածը՝ «Արամ Խաչատրյան – ստեղծագործողը և քաղաքացին» թեմայով:
Գիտաժողովը նվիրված էր Ե.Ֆ.Գնեսինայի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանին: