Սեպտեմբերի 26-ին, Եվրոպական ժառանգության օրը, ժամը՝ 12:00-ին սիրով հրավիրում ենք «Տիեզերքի տեսանելի հուշումները» խորագիրը կրող, Մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայ-Ռուսական համալսարանի դոցենտ, Հայ նկարիչների միջազգային հիմնադրամի և Էստոնիայի նկարիչների միջազգային միության անդամ՝ Անուշ Բաբայանի ինքնատիպ աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացմանը:
Օրը հագեցած է լինելու գեղեցիկ երաժշտական կատարումներով, դեռևս չընթերցված բանաստեղծություններով և անկրկնելի տիեզերական գունային լուծումներով:
Ցուցահանդես-վաճառքից ստացված գումարի մի մասը կուղղվի «Մհեր Փոթոյան» մշակութային ՀԿ-ին և 44-օրյա պատերազմից տուժած հայորդիների առողջության վերականգնմանը:
Մասնակիցներ՝
«Ջազը՝ հայկական շեշտադրմամբ» նախագծի հեղինակ, բազմաթիվ փառատոնների և մրցույթների, այդ թվում `«Ջազի օրերը Արցախում» միջազգային փառատոնի կազմակերպիչ, ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր ՝ Արտեմ Լալայան:
Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ:
Հատուկ հյուր՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի՝ Արմինե Գրիգորյան /Վոկալիզ/:
Մուտքն ազատ է:
Ցուցահանդես-վաճառքը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 15-ը /երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 11:00-16:30/: